02/09/2023 14:41
Անընդունելի են Լաչինի միջանցքը և այլ ճանապարհները հավասարեցնելու փորձերը. Արցախի ԱԳ նախարար (Տեսանյութ)
Որևէ փորձ՝ հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի և այլ ճանապարհների միջև, մեզ համար անընդունելի է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։
Ղազարյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքների նպատակներից մեկը նաև ռուս խաղաղապահների գործողությունները հեղինակազրկելն է, և որ պաշտոնական Ստեփանակերտը մշտական կապի մեջ է խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ։
«Այս հարցին բազմիցս անդրադարձել ենք․ Արցախը պատրաստ է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով այս հակամարտությանը փոխընդունելի լուծումներ գտնել, բայց սա հնարավոր կլինի միայն միջազգային մեխանիզմի շրջանակներում։ Տեղյակ եք, որ միջնորդները ներգրավված են, իրենք էլ իրենց հերթին ջանքեր են գործադրում, որպեսզի ստանանք նման հնարավորություն»։