02/09/2023 13:24
Ցավոք, Սոթքի հատվածում բոլոր բարձունքները գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո. Աբրահամյան (Տեսանյութ)
Սեպտեմբերի 2-ը մեր հայ ժողովրդի պայքարի սիմվոլներից մեկն է եղել, լրագրողների հետ զրուցյում ասաց ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ցավոք, այս խորհրդանշական օրը դիմավորում ենք Արցախի համար դժվար ու դաժան ժամանակներում», - ասաց նա:
Անդրադառնալով Արցախի նախագահի հրաժարականին՝ Աբրահամյանը նշեց, որ դեռ պետք է հասկանալ, թե փոփոխություններ մտցնելով ինչպես է հնարավոր հասնել էֆեկտիվ կառավարման, քանի որ Արցախում ռեսուրսները խիստ սահմանափակ են:
Նա նաև նշեց, որ, ցավոք, Սոթքի հատվածում բոլոր բարձունքները գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։