02/09/2023 00:48
Ռուսաստանը փորձում է սեփական անգործությունը և անկարողությունը բարդել մեզ վրա․ Ալեն Սիմոնյան
Ռուսաստանը փորձում է սեփական անգործությունը և գործողություններ իրականացնելու անկարողությունը բարդել հայկական կողմի վրա, Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ռուսաստանի նախագահն է ասել, որ ԼՂ-ն եղել է և կա ու կլինի Ադրբեջանի անբաժանելի մաս։ Կա նաև նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի տակ ստորագրված է, որ Լաչինի միջանցքը Ռուսաստանի տիրապետության տակ է։ Հիմա հարց՝ որտե՞ղ է Լաչինի միջանցքը», - նշեց նա։
Սիմոնյանն ասաց, որ եթե Ռուսաստանը փորձում է հրաժարվել նոյեմբերի 9-ի փաստաթղթից՝ ապա պետք է ուղիղ հայտարարաի դրա մասին։