02/09/2023 17:41
Արցախի ԱԳ նախարարը ծաղիկներ է խոնարհել զինծառայողների շիրիմներին, որոնց հարազատներն Արցախի շրջափակման պատճառով չեն կարողանում այցելել Եռաբլուր
Արցախի Հանրապետության հռչակման 32-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը սեպտեմբերի 2-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Արցախի իշխանությունների ու ժողովրդի անունից ծաղկեպսակ ու ծաղիկներ է խոնարհել հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիների հիշատակին։
Արցախի ԱԳ նախարար Ղազարյանը ծաղիկներ է զետեղել նաև այն զինծառայողների շիրիմներին, որոնց հարազատներն Արցախի տևական շրջափակման պատճառով հնարավորություն չունեն այցելելու «Եռաբլուր»: