02/09/2023 18:37
Արցախի Հանրապետությունը հայի արժանապատվությունն է
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն Արցախի անկախության օրվա առիթով գրել է․
«Մի ամբողջ կյանք առաջ հայ ժողովուրդը որոշում կայացրեց՝ հռչակեց Արցախի Հանրապետություն: Հազարավոր քաջորդիներ գիտակցաբար նահատակվեցին, բայց որոշումը՝ Արցախի Հանրապետություն ունենալու, չփոխվեց։ Այսօր հայ ժողովրդից 120 000-ին Ադրբեջանն ու նրան աջակցող չհայ մի հանցավոր խմբակ ընտրության առջև են կանգնեցրել՝ կուշտ լինել ու չունենալ Արցախի Հանրապետություն, կամ՝ սոված և ունենալ Արցախի Հանրապետություն:
Մենք չենք ընդունում դրանցից ոչ մեկը։
Դեռ զուռնա դհոլով, մանուկների զրնգուն ծիծաղով, մեր բազմահազար նահատակված քաջորդիների երկնային հայացքի ներքո նշելու ենք Արցախի Հանրապետության տոնը... Արցախի Հանրապետությունը հայի արժանապատվությունն է»։