02/09/2023 16:40
Այս օրն առիթ է սթափ, համակողմանիորեն գնահատելու Արցախի անկախության ճանապարհին ունեցած ձեռքբերումներն ու կորուստները. Բաբայան
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը Հանրապետության հռչակման օրվա առթիվ ուղերձ է հղել.
«Այսօր Լեռանային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հռչակման օրն է․ առիթ՝ սթափ համակողմանիորեն գնահատելու այդ ճանապարհին ունեցած ձեռքբերումներն ու կորուստները, պատմական պատասխանատվությամբ և տրամաբանությամբ դրանք հաշվարկելու և որոշումներ կայացնելու՝ հանուն հայկական Արցախի»։