02/09/2023 10:01
«Հրապարակ». Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվե՞լ
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանը՝ Սերժի Վաչոն, ըստ իրավապահ մարմինների մեր աղբյուրների, ցուցմունք է տվել ՀՀ երրորդ նախագահի դեմ: Թե ինչ բովանդակության է այդ ցուցմունքը, մեր աղբյուրները չեն բացահայտում։ ՀՀԿ-ականների հետ մասնավոր զրույցներում ևս չհաջողվեց ստուգել ինֆորմացիայի իսկությունը, մի քանիսը ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին՝ ասելով, որ նման ինֆորմացիա իրենց հայտնի չէ:
Իսկ օրերս հայտնի դարձավ, որ 2020 թվականից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով անցնող Վաչագան Ղազարյանի և ՀՀ գլխավոր դատախազության միջև հաշտության համաձայնություն է կնքվել. «2023 թվականի օգոստոսի 22-ին Վաչագան Ղազարյանի և նրան փոխկապակցված անձանց կողմից Գլխավոր դատախազություն է ներկայացվել հայցապահանջը մասնակի ընդունելու և հայցապահանջում ներառված «Եռաբլուր» զինվորական պանթեոնի 4 միավոր անշարժ գույքերը Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցելու վերաբերյալ դիմում»։ Ենթադրում ենք՝ հենց այս դրվագով կարող է լինել ՀՀ երրորդ նախագահի դեմ ցուցմունքը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում