02/09/2023 20:48
Կասկած անգամ չունեմ, որ մոտ ժամանակներս մեր քույրերն ու եղբայրները մասնակից կլինեն ՀՀ-ում վճռորոշ գործողությունների. Մամիջանյան (Տեսանյութ)
Իհարկե, հանրահավաքի այս պատկերը ոգևորիչ է, բայց սա մեզ համար նորություն չէ. ըստ բոլոր հարցումների ՀՀ բնակչության 90 տոկոսը անհնար է համարում Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելը, լրագրողների հետ զրուցյում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Նրա խոսքով՝ եթե մենք ուզում ենք շարունակել ունենալ ՀՀ զինանշանով անձնագիր, եթե ուզում ենք հետագայում մեր զավակներին օրորոցայինները երգել հայերենով, այլ ոչ թե մուղամ, ապա այս իշխանությունների հեռացումն այլընտրանք չունի:
«Ես կասկած անգամ չունեմ, որ մոտ ժամանակներս մեր քույրերն ու եղբայրները մասնակից կլինեն ՀՀ-ում վճռորոշ գործողությունների, որոնք կբերեն արմատական փոփոխությունների», - նշեց նա: