02/09/2023 13:37
Նրանք պարզապես ինչ-որ նոր ցեղասպանություն են կազմակերպում. Միլոնովը՝ Ադրբեջանի գործողությունների մասին
Մարդիկ, ովքեր դա կազմակերպում են, մարդիկ են, ովքեր ատելություն են դրսեւորում Արցախի ժողովրդի նկատմամբ։ Սրանք մարդիկ են, ովքեր նախընտրում են սոված երեխաներ տեսնել: Այս մասին Alpha News-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը։
«Եվ այդ մարդիկ հումանիտար ավտոշարասյունները բաց չեն թողնում։ Որոշ ժամանակ առաջ կոմունիստները նրանց նվիրեցին այդ տարածքը։ Բոլշեւիկները տվեցին: Հավերժ նրանք ինչ-որ մեկին ինչ-որ բան են տվել: Բայց եթե նրանք ասում են, որ դա իրենց տարածքն է, ինչո՞ւ են այդքան ծաղրում այդ տարածքում ապրող ժողովրդին»,-նշել է ռուս պատգամավորը։
Նրա խոսքով՝ ոչ մի մարդ, ոչ մի կառավարիչ կյանքում երբեք թույլ չի տա մարդասիրական աղետ այն տարածքում, որը նա համարում է իրենը։
Նա հավելել է, որ այստեղ ընտրական սկզբունք է տեսնում, եւ որ Արցախի ժողովրդի դեմ ինչ-որ նոր ցեղասպանություն են կազմակերպում։