02/09/2023 19:04
«Մենք այդպես չենք համարում»․ Սերժ Սարգսյանն արձագանքեց Շառլ Միշելի հայտարարությանը (Տեսանյութ)
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե Արցախում ստեղծված իրավիճակից լուծումը կարող է լինել Աղդամի ճանապարհի օգտագործումը, դրա համար անհրաժեշտ է «խիզախություն» դրսևորել։
Ազատության հրապարակում հաջակցություն Արցախի ընթացող հանրահավաքին մասնակցող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին լրագրողները խնդրեցին մեկնաբանել այս հայտարարությունը։
Մեզնից յուրաքանչյուրը ցանկացած բան ընկալում է յուրովի։ Շատ ուրախ եմ, որ Շառլ Միշելը Արցախից նորից խիզախություն է պահանջում։ Կարծում եմ՝ Արցախցիներն իրեն հուսախաբ չեն անի։
Բայց կարող է՝ ինքն ուրիշ լուծումներ է «խիզախ» համարում, մենք այդպես չենք համարում»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։