02/09/2023 19:44
Վերջին երեք տարիների միակ լավ նորությունն այն էր, որ այս տարի այս տոնը նշում ենք դավաճաններից մեկի հեռացման պայմաններում. Մկրտչյան (Տեսանյութ)
Մինչև Հայաստանում իշխանազավթումը և մինչև նախորդող երեք տարիները այս օրը հայկականության, կամքի, ուժի դրսևորման ու հույսն իրականությանը վերածելու մասին էր, լրագրողների հետ զրում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Մեզ փորձում եմ հիպնոզացնել և ասել, որ դա հաղթանակ չէր, ցավ էր, որ դա իլուզիա էր, այլ ոչ իրականություն: Բայց մենք հայկական երկու պետականության պայմաններում ապրում էինք և ես մեցածել եմ այդ պայմաններում: Երևի թե վերջին երեք տարիների միակ լավ նորությունն այն էր, որ այս տարի այս տոնը նշում ենք դավաճաններից մեկի հեռացման պայմաններում: Այն պաշտոնյան, որ Արցախում վեր էր ընկել աթոռին և ամեն կերպ փորձում էր ամեն ինչ անել, որ կատարի Նիկոլ Փաշինյանի հրամանները, Արցախի հանձնումն ավարտին հասցենլ, այսօր արդեն նա չէ Ացախի նախագահը», - ասաց նա: