02/09/2023 20:14
Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ ՀՀ-ն չի դառնալու պանթուրքական վիլայեթ. Շարմազանով (Տեսանյութ)
ՀՀԿ-ն, նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, վերջին տարիների ընթացում մշտապես, առանց հովհարային անջատումների, եղել է ու լինելու է պայքարի կիզակետում, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ իրենց նպատակն է, որպեսզի Արցախը չլինի Ադրբեջանի կազմում, իսկ ՀՀ-ն էլ լինի անկախ ու ինքնիշխան:
«Իսկ այդ նպատակին հասնելու համար այս հակապետական, կամիտուլյանտ, նիկոլիստական ռեժիմի հեռացումն է: Այո, կա հույս, որ բեկում կարելի է մտցնել, հույս կա այնքանով, որ մենք հավատում ենք հայրենիքի հավիտենականությանը։ Այսքան մարդ հավատում է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ ՀՀ-ն չի դառնալու պանթուրքական վիլայեթ», - նշեց նա: