02/09/2023 17:16
Արմատական փոփոխությունների հիման վրա պետք է իրականացվեն ապագա բարեփոխումները․ Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ)
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը շարունակում է իր նախընտրական քայլարշավն այս անգամ Նոր-Նորք վարչական շրջանի 6-րդ զանգվածում։ Կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն անմիջական շփում ունեցավ տեղի բնակիչների հետ՝ ներկայացնելով քաղաքական ուժի օրակարգը։
Կուսակցության նախագահը վստահեցրեց, որ միայն արմատական փոփոխությունների հիման վրա է հնարավոր իրականացնել ապագա բարեփոխումները։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունն ունի համոզմունք, որ միայն զորեղ հասարակությունը կարող է դառնալ իր ճակատագրի հիմնական դերակատարը։
Մանրամասները՝ տեսանյութում