02/09/2023 13:16
Արցախի նախագահի հրաժարականը հնարավորությունների դուռ է բացում. Պողոսյան (Տեսանյութ)
Քաղաքագետ Թևան Պողոսյանը լրագրողների հետ զրուցյում հայտարարեց, որ արդեն ժամանակն է, որպեսզի հասկականք, որ պետություններն ու միջազգային կառույցները միայն պետական շահով են առաջնորդվում:
«Մենք պետք է միշտ առաջնորդվենք մեր պետական շահերով:Չգիտեմ, թե ինչպես է երևում, Բրյուսելից, Վաշինգտոնից, ՌԴ-ից, մենք ամեն ինչը պետք է դիտարկենք, թե ինչպես է երևում ՀՀ-ից և Արցախից: Ստեփանակերտ այսօր իրավահավազոր մայրաքաղաք պետք է ընկալվի ցանկացած հայի կողմից, ինչպես Երևանը», - ասաց նա:
Անդրադռնալով Աղդամ-Ստեփնակերտ ճանապարհի բացմանը, Պողոսյանը նշեց, որ իր համար այդ հարցում արցախցու խոսքն է կարևոր. «Իսկ արցախցին ասում է՝ չեմ կարող բացել: Իսկ Արցախի նախագահի հրաժարականը հնարավորությունների դուռ է բացում»: