02/09/2023 20:31
Բարձրագույն արժեքը ոչ թե կյանքն է, այլ ազատությունը, անկախությունը, հայրենիքը, պետությունը և Արցախը․ 44-օրյայում անմահացած հերոսի հայր
44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, հաջակցություն Արցախի ընթացող հանրահավաքի ժամանակ տարակուսանք հայտնեց՝ շատերը չեն հանդուրժում այս իշխանություններին, բայց հայրենիքի շուրջ տեղի ունեցող աղետալի իրադարձություններին հետևում են զուտ սոցցանցերով ու հեռուստացույցով, շատերն էլ արտագաղթում են՝ արդարանալով՝ կյանքը մեկն է, պետք է լավ ապրել․ նրանց բոլորին թվում է, որ կյանքը բարձրագույն արժեք է։
«Ո՛չ, ժողովուրդ, կյանքը բարձրագույն արժեք չէ, բարձրագույն արժեքը գաղափարն է, որի համար գնացին մեր տղաները՝ իրենց կյանքը նվիրելով հանուն Արցախի, հանուն այս երկրի»,- ասաց զոհված զինծառայողի հայրը։
«Քանի դեռ բոլորս չենք գիտակցել, որ բարձրագույն արժեքը ոչ թե կյանքն է, այլ ազատությունը, անկախությունը, հայրենիքը, պետությունը և Արցախը, մենք կկորցնենք Արցախը, իսկ որոշ ժամանակ հետո՝ Հայաստանը»,- ընդգծեց Արա Ռոստոմյանը։