02/09/2023 18:45
Բեկում լինելու է, ամեն ինչ հնարավոր է վերականգնել․ Սերժ Սարգսյան (Տեսանյութ)
Ազատության հրապարակում մեկնարկում է հաջակցություն Արցախի բազմամարդ հանրահավաքը։
Հանրահավաքին է միացել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Լրագրողները ՀՀ երրորդ նախագահին հարց ուղղեցին՝ բեկում կլինի՞։
«Իհարկե լինելու է, միանշանակ»,- պատասխանեց Սերժ Սարգսյանը։
Հարցին՝ ստեղծված իրավիճակից ելքը ո՞րն է, ՀՀ նախագահն արձագանքեց․
«Պետք է փոխվի Հայաստանի ղեկավարությունը, դրանից հետո ամեն ինչը կընկնի իր տեղը։ Ամեն ինչը հնարավոր է վերականգնել»։
Լրագրողները Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին նաև՝ ապագա կառավարության ձևավորմանը մասնակցություն կունենա՞։ ՀՀ երրորդ նախագահը բացասական պատասխան տվեց։
«Ձևավորմանը՝ ոչ, հեռացմանը (գործող իշխանությունների-խմբ․)»,- ասաց նա։