02/09/2023 11:16
Դիվանագիտությունը դանդաղ է աշխատում, մինչդեռ մարդիկ կանգնած են սովի առաջ. Արցախի ՄԻՊ-ի պատասխանը՝ Շառլ Միշելին
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը թվիթերյան իր միկրոբլոգում՝ «X»-ում, պատասխանել է ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը։
«Դուք ջանքեր եք գործադրում, դրանք տեսանելի են, բայց ոչ շոշափելի։ 120,000 մարդու, այդ թվում՝ 30,000 երեխաների ծանր վիճակը հայտարարություններով չի մեղմվում։ Մարդիկ օրվա հաց էլ չունեն։ Դիվանագիտությունը դանդաղ է աշխատում, մինչդեռ մարդիկ կանգնած են սովի առաջ»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը լուծելու համար առաջարկել է փուլային մոտեցում, որը կարտացոլի հետևողականություն Լաչինի միջանցքի լիարժեք գործունեության և Աղդամի երթուղու բացման հարցում: