02/09/2023 14:17
Շատ կարևոր է, որ Արցախի նոր իշխանությունները հստակ գնահատականներ հնչեցնեն ՀՀ իշխանությունների մասով. Վանեցյան (Տեսանյութ)
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արութր Վանեցյանը լրագրողների հետ զրուցյում ասաց, որ պետք չէ հասարակության մեջ սպասումներ առաջացնել, որ գալու ենք հանրահավաքի և մեկ օրում ավարտվելու է այս պայքարը:
Անդրադառնալով Արցախում տեղի ունեցող գործընթացներին, Վանեցյանը նծեց, որ դրանք նոր լիցք կարող են հաղորդել արցախյան հարցի կարգավորմանը.
«Անձամբ ճանաչում եմ նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանին, նրա մասին ունեմ շատ լավ կարծիք, շատ հայրենասեր, կարգապահ, խիզախ և պատասխանատվությունից չխուսափող անձնավորություն է: Հուսով եմ՝ նրան հաջողելու է այս բարդ ժամանակաշրջանում բեկում մտցնել այս հարցում: Բոլորս պետք է նեցուկ լինենք նրան և կարողանանք օգնել: Ինչի եմ այսպես ասում, քանի որ մի քանի օր առաջ, երբ այդ գործըթացը չկար, բոլորը Արցախի հարցի լուծումը գնահատում էին գրեթե զրոյական: Ասում էին՝ զրո շանս ունենք; Հիմա, այս փոփոխություններից հետո արդյոք մեր շանսերը մեծանում են, վստահ եմ, որ այո; Դրա համար բոլորս պետք է հույս ունենանք, որ այս փոփոխությունները բերելու են հաջողությունների»:
Վանեցյանը նաև նշեց, որ շատ կարևոր է Արցախի նոր իշխանությունները հստակ գնահատականներ հնչեցնեն ՀՀ իշխանությունների մասով. «Մենք բոլորին մեղադրում ենք՝ ՌԴ-ին, ԱՄՆ-ին, ԵՄ-ին, բացի ՀՀ իշխանություններից: ԱԺ-ն նման հայտարարություններով հանդես եկել է, բայց ցավոք իշխանությունները, ի դեմս, արդեն նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, նման գնահատական երբեք չի տվել: Նոր իշխանությունները այդ ամենը տեսնելով, պետք է գործեն միասնական: Պետք է միջազգային հանրությունից պահանջեն, որ օգնեն այս իրավիճակից դուրս գան, բայց նաև պետք է ճնշեն ՀՀ իշխանություններին, քանի որ այս իրավիճակում հայտնվել ենք բացառապես նրանց վարած քաղաքականության հետևանքով»: