02/09/2023 12:48
Այսօրվա հանրահավաքը պետք է այնքան հուժկու լինի, որ բեկումնալից լինի պարտությունները կանգնացնելու համար. Օհանյան (Տեսանյութ)
«Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրուցյում ասաց, որ նախ և առաջ պետք է Արցախում լինել, որ կարողանալ խոսել Արցախի մասին:
«Միևնույն ժամանակ այսօր Արցախում տեսնում ենք կառավարման խնդիրներ, ինչ-որ հարաբերություններ, քաղաքական էլիտայի գործողություններում անհամաձայնություններ: Եվ այդ առումով, եթե ինչ-որ փոփոխություն է տեղի ունենում, դրան պետք է դրական վերաբերվել: Քանի որ Արցախի խնդրի լուծման համար պետք է ռազմավարություն մշակել», - ասաց նա՝ շնորհավորելով բոլոր հայերին Արցախի անկախության օրվա կապակցությամբ և բոլորին հրավիրելով այսօրվա հանրահավաքին:
Նրա խոսքով՝ այսօրվա հանրահավաքը պետք է այնքան հուժկու լինի, որ այն բեկումնալից լինի այսօրվա պարտությունները կանգնացնելու համար: