02/09/2023 12:12
Ալիևը խորացնում է հայերի դեմ էթնիկ զտումների իր արշավը․ Ֆրենկ Փալոն
ԱՄՆ կոնգրեսական Փրենկ Փալոնը նշում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգտագործում է Լաչինի միջանցքի շրջափակումը Արցախի հայերին ահաբեկելու և թիրախավորելու համար։
«Ադրբեջանական ուժերի կողմից իրականացված մահացու հարձակումները և այս շաբաթվա սկզբին անմեղ հայ ուսանողների նկատմամբ դաժան վերաբերմունքը ևս մեկ ապացույց են, որ Ալիևն օգտագործում է Լաչինի շրջափակումը Արցախի հայերին ահաբեկելու և թիրախավորելու համար։ Ալիևը խորացնում է հայերի դեմ էթնիկ զտումների իր արշավը»,- գրել է կոնգրեսականը։