02/09/2023 21:06
Հայաստանի իշխանությունների հանձնվելու օրակարգը հայ ժողովրդի օրակարգը չէ, հայ ժողովուրդը պատրաստ է շարունակել պայքարը իր հայրենիքի համար․ Իշխան Սաղաթելյան
Այս հանրահավաքը հերթական հանրահավաք չէ, այն ունի առաքելություն, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Այսօր հայ ժողովուրդը աշխարհիի տարբեր կողմերում միջազգային հանրությանը, մեր բարեկամ, դաշնակից երկրներին ու մեր թշնամիներին շատ հստակ և ուղիղ ասում է՝ Հայաստանի իշխանությունների մեջտեղ բերած հանձնվելու օրակարգը հայ ժողովրդի օրակարգը չէ, հայ ժողովուրդը մերժում է այդ օրակարգը և պատրաստ է շարունակել պայքարը իր հայրենիքի համար», - հանրահավաքի խորհուրդը ներկայացրեց Իշխան Սաղաթելյանը։