03/09/2023 22:20
Գիշերը ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 03:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմից վերահսկվող «Աղքյանդ» կոչվող տարածքից «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ կրակոցներ են արձակվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եղել է 3 կրակոց, 2-ը դիպել են օդանավակայանի ժամանման սրահի և կարգավարի սենյակի արտաքին պատերին, վնասվել է գույքը: Բարեբախտաբար, կրակոցների հետևանքով տուժածներ չկան:
Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: