04/09/2023 14:23
ՔՊ-ն քարոզարշավի համար սպիտակ շապիկներով և ջինսե տաբատներով մարդկանց է հավաքագրում, որ 4000 դրամով 4 ժամ քայլեն. «Ականատես»
«Քաղաքացիական պայմանագիր»-ը 4000 դրամով հավաքագրում է մարդկանց, ովքեր 4 ժամ կմասնակցեն իշխող ուժի քարոզչությանը՝ Երևանի ավագանու ընտրություններում։ Այդ մասին հաղորդել է «Ականատես» դիտորդական առաքելությունը՝ ներկայացնելով նամակագրության օրինակներ, թե ինչպես է մարքեթինգային ընկերություններից մեկը քարոզչության ժամանակ քայլելու համար հավաքագրում մարդկանց։
«Մասնակից աղջիկներին հանձնարարվում է կրել սպիտակ շապիկներ և ջինսե տաբատներ։ Նույն տեսքով քարոզարշավին մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները։ Մասնակցել ցանկացողները պետք է նաև նախապես ուղարկեն իրենց լուսանկարը կազմակերպչին՝ հաստատում ստանալու նպատակով։ Մասնակիցները հրավիրվում են Սայաթ-Նովա 40 հասցեում գտնվող ՔՊ գլխամասային գրասենյակ, որտեղից մեկնարկում են քարոզչական երթերը»,- նշել են դիտորդական առաքելությունից։