04/09/2023 22:01
Ինչպե՞ս սովորել վաղ արթնանալ. Մոտիվացիայի մի քանի կանոն
Սեպտեմբերից սկսած՝ անհրաժեշտություն է վաղ առավոտյան արթնանալ՝ դպրոց կամ ուսումնական այլ հաստատություն հաճախելու համար։ Սակայն քչերն են կարողանում հեշտ հարմարվել նոր ռեժիմին և շուտ արթնանալ։ Մի քանի խորհուրդ առավոտյան չծուլանալու և օրվա հաճելի սկիզբ ունենալու համար։
Զարթուցիչը անկողնուց հեռու դիր
Առավոտյան վաղ և հեշտ արթնանալու համար ցանկալի է զարթուցիչը անկողնուց հեռու դնել, որ զանգի հնչելուն պես՝ չկարողանաք միանգամից անջատել այն։
Մի բաժակ ջուր խմիր
Զարթուցիչի փոխարեն կարելի է անկողնու կողքին մի բաժակ ջուր դնել և արթնանալուն պես՝ խմել։ Այսպիսով, դուք ազդանշան եկտաք օրգանիզմին, որ ժամանակն է արթնանալ և սկսել աշխատել: Որոշ ժամանակ անց նյութափոխանակությունը կսկսվի, և ավելի կենսուրախ կզգաք։
Մարզվիր
Ֆիզիկական վարժությունները կօգնեն առույգանալ։ Եթե չեք սիրում մարզվել, կարող եք միացնել ակտիվ երաժշտություն և 5 րոպե պարել ։
Քնիր և արթնացիր նույն ժամին
Հաշվիր, թե քանի ժամ է պետք քնել՝ նոր օրվա ընթացքում աշխույժ լինելու համար։ Սովորաբար քունը 7-8 ժամ պետք է տևի։ Օգտակար է քնի ռեժիմ սահմանելը՝ նույն ժամին քնելն ու արթնանալը, քանի որ օրգանիզմն աստիճանաբար ընտելանում է այդ գրաֆիկին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն