04/09/2023 11:38
Սերժ Սարգսյանն ու Վաչագան Ղազարյանն առերեսվել են․ Ղազարյանը ցուցմունք է տվել երրորդ նախագահի դեմ. Factor. am
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն ԱԱԾ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում ցուցմունք է տվել նրա դեմ։ Սարգսյանն ու Ղազարյանն առերեսվել են։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor.am-ի աղբյուրները։
Առերեսումը նախօրոք հարցաքննված երկու այն անձանց միաժամանակյա հարցաքննությունն է, որոնց ցուցմունքներում կան էական հակասություններ: Ուստի՝ կարելի է եզրակացնել, որ գործով ցուցմունք է տվել նաև Սերժ Սարգսյանը։
Կայքի փոխանցմամբ՝ Ղազարյանն առերեսվել է նաև այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։