04/09/2023 12:04
Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանի վայրի տեղափոխության մասին տեղեկություն չունեմ. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկություն չունի Երասխում կառուցվող հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանի վայրի տեղափոխության մասին։
«Նման տեղեկություն չունեմ, չեմ կարող ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրել հետագա զարգացումների մասին, բայց ես կարծում եմ, որ բոլոր պատկան մարմինները զբաղվում են այդ հարցով, որպեսզի ներդրողն ունենա Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեություն իրականացնելու լիարժեք կոմֆորտ»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Գրիգորյանը։
Փոխվարչապետը վստահեցրեց՝ ամեն ինչ կարվի, որպեսզի ներդրողը ունենա լիարժեք կոմֆորտ և ներդրումը չվտանգվի։