04/09/2023 12:23
Այո, Երասխից Հորադիզ ենթակառուցվածք ունենալը շատ լավ լուծում է Հայաստանի համար. Մհեր Գրիգորյան
Ենթակառուցվածքի ու կապի մասով փոխադարձ ընկալում կա, որ այն տարածաշրջանի համար շատ դրական լուծում է, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Բայց շահագործման հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որոնք դեռևս պետք է վերջնական համաձայնեցվեն։ Համաձայնեցումները, նախևառաջ, վերաբերելի է ենթակառուցվածքին։ Այո, Երասխից Հորադիզ ենթակառուցվածք ունենալը շատ լավ լուծում է Հայաստանի համար ու, ընդհանրապես, տարածաշրջանում»,- նշեց փոխվարչապետը։
Նրա խոսքով, սակայն, հարակից բազմաթիվ հարցեր կան, որոնց շուրջ վերջնական պայմանավորվածություն դեռևս չկա։