04/09/2023 13:17
Ամրաշինական աշխատանքներ չեն կատարվել Մարտունու շրջանում. ՊԲ-ն հերքում է Ադրբեջանին
Արցախի պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին ամրաշինական աշխատանքներ են կատարել Մարտունու շրջանում, ինչն, իբր թե, կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասվում է ՊԲ հաղորդագրությունում։