04/09/2023 21:03
Օլաֆ Շոլցը հեքիաթներ է պատմում «տնտեսական նոր հրաշքի» մասին․ Գերմանիայի ընդդիմություն
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի պնդումները, թե Գերմանիայի «տնտեսական հրաշքը» շուտով կկրկնվի, հիմնավորված չեն. Գերմանիան առավել, քան երբևէ, հեռու է իրադարձությունների նման զարգացումից, Bild-ին տված հարցազրույցում ասել է Բունդեսթագի Քրիստոնեա-դեմոկրատական միություն խմբակցության փոխնախագահ Յենս Շպանը:
«Կանցլերը հեքիաթներ է պատմում տնտեսական քաղաքականության մասին։ Չկա ոչ մի ապացույց ու իրատեսական հիմնավորում, որ Գերմանիային կհաջողվի հասնել 1950-60-ականներին գրանցված տնտեսական ա0ի տեմպերին։ իրականում մենք առավել, քան երբևէ, հեռու ենք «տնտեսական նոր հրաշքից»,- ասել է նա։
Նշենք, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ ակնկալում է տնտեսության աճի բարձր տեմպեր՝ համարժեք «տնտեսական հրաշքի» ժամանակաշրջանին։ Նա պնդել էր, որ կլիմայի պաշտպանության ոլորտում զգալի ներդրումների շնորհիվ Գերմանիան կարճ ժամանակում կհասնի 1950-60-ականների տնտեսական ցուցանիշներին։ Այդ ժամանակ գերմանական տնտեսության տարեկան աճը միջինը 8,2 տոկոս էր կազմում։