04/09/2023 12:33
Հելենի քեռին ծաղիկներով Գորիսի դիահերձարան էր եկել՝ շնորհավորելու նրա 21-ամյակը. Հովսեփյան
Հելենի քեռին ծաղիկներով Գորիսի դիահերձարան էր եկել՝ շնորհավորելու նրա 21-ամյակը։ Ընտանիքը պաշարված Արցախում է, Հելենն այստեղ՝ Գորիսում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Տիգրան Հովսեփյանը։
«Արդեն 20 օր է Ադրբեջանը խոչընդոտում է աղջկա մարմինը հայրենի Ճարտար տեղափոխելուն. փաստաթղթերում ադրբեջանական տեղանուններ են պահանջում գրել։
Քեռին պատմում է՝ Հելենն ամեն օր խոսում էր պաշարման մեջ գտնվող մոր հետ ու փորձում քաջալերել «Մամ ջան ամեն ինչ լավ ա ինան...»
Մոր աչքը ճամփին է...»,-գրել է լրագրող Տիգրան Հովսեփյանը։