04/09/2023 20:51
Թուրքիան պետք է հրաժարվի Հունաստանի նկատմամբ իր ագրեսիվ դիրքորոշումից․ Միցոտակիս
Թուրքիան պետք է հրաժարվի Հունաստանի նկատմամբ իր ագրեսիվ կեցվածքից, հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսի հետ հանդիպման ժամանակ։
«Հունաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացմանը զգուշավոր լավատեսությամբ ենք վերաբերվում, քանի որ իրականում Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածության որոշակի նվազում կա, բայց Թուրքիան, իհարկե, պետք է վերանայի իր ագրեսիվ դիրքորոշումը, որը նա կիրառում էր Հունաստանի նկատմամբ՝ վերջին տարիների ընթացքում»,- ասել է Միցոտակիսը։
Հունաստանի վարչապետը պաշտպանել է նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերի շրջանակներում Կիպրոսի կարգավորման բանակցությունների վերսկսման վերաբերյալ Նիկոս Խրիստոդուլիդիսի դիրքորոշումը։
Նշենք, որ Հունաստանի արտգործնախարար Յորգոս Հերապետիտիսը սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա, որտեղ կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, որի ժամանակ քննարկվելու են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։