04/09/2023 21:40
ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները կհավաքվեն Բրյուսելում․ Հանդիպման օրակարգը չի հրապարակվել
ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները հոկտեմբերի 12-13-ը հանդիպում կանցկացնեն Բրյուսելում, հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը։
«Պաշտպանության նախարարների մակարդակով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերի 12-13-ը՝ Բրյուսելում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։ Նիստը կղեկավարի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը»,- նշված է հաղորդագրությունում։
Հանդիպման օրակարգը ՆԱՏՕ-ն չի հրապարակել, ըստ հաղորդագրության, այն կհրապարակվի պաշտպանության նախարարների հանդիպումից անմիջապես առաջ։