04/09/2023 18:00
Թուրքիան դարձել է միջուկային պետությունների միջազգային ակումբի անդամ․ Պուտին
Թուրքիայում «Աքույու» ատոմակայանի առաջին բլոկը նախատեսվում է գործարկել հաջորդ տարի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
««Աքույու» ատոմակայանի շինարարությունը շարունակվում է, ռուսական միջուկային վառելիքի առաջին խմբաքանակը «Աքույու» -ին մատակարարելուց հետո Թուրքիան, բառի բուն իմաստով, դարձել է միջուկային պետությունների միջազգային ակումբի անդամ։ Ամեն ինչ ըստ նախատեսված ծրագրի է ընթանում, և հաջորդ տարի մենք կգործարկենք ատոմակայանի առաջին բլոկը»,- ասել է Պուտինը։