04/09/2023 23:01
Փաշինյանը պատրաստվում է կառավարության կազմում մեծ փոփոխություններ կատարել (168.am)
Օրեր առաջ մամուլը գրել էր, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է էապես փոխել կառավարության կազմը, և իրենց պաշտոններին հրաժեշտ կտան առանցքային մի քանի նախարարներ:
168.am-ի՝ կառավարության աղբյուրները հաստատում են ստացված տեղեկությունը. Նիկոլ Փաշինյանն իսկապես պատրաստվում է Կառավարության կազմում կատարել մեծաքանակ փոփոխություններ։
Այսպես, ինչպես արդեն նշվել էր, թիրախում են Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Այս նախարարների փոփոխությունն արդեն որոշված է. հիմա խնդիրը նրանց փոխարինողներ գտնելն է, ինչն այդքան էլ հեշտ գործ չէ Նիկոլ Փաշինյանի համար:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում