04/09/2023 14:47
Շենգավիթի նստավայրում ծածանվել և ծածանվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը. պարզաբանում
Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Պետրոսյանի կողմից տարածված գրառումը և լուսանկարները, որոնք տեղ են գտել նաև մամուլում, թե իբր «Շենգավիթի դատարանն այլեւս ՀՀ-ին չի ենթարկվում. հարգվում է Վենեսուելայի կամ Կոլումբիայի դրոշը» իրականությանը չեն համապատասխանում, այս մասին հայտնում են Դատական իշխանությունից։
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում ծածանվել և ծածանվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը՝ լուսանկարները կից:
Օգտատիրոջ կողմից տարածված լուսանկարների կեղծ լինելը հավաստում են նաև պատկերված նստավայրի կողքին երևացող բարձրահարկ շինությունները, որոնք Շենգավիթի նստավայրի հարակից տարածքում երբևէ գոյություն չեն ունեցել և չունեն:
Խնդրում ենք զերծ մնալ հանրությանը մոլորեցնող տեղեկություններ տարածելուց»,- ասվում է հաղորդագրությունում։