04/09/2023 14:13
Վանաձորի դպրոցի փոխտնօրենի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Տարոնի քրեական հետախույզները տեղեկությունն իրացրին սեպտեմբերի 3-ին: Երեկոյան ժամը 7.30-ին ձեռնարկած միջոցառումների արդյունքում Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում ձերբակալվեց և ոստիկանության Տարոնի բաժին բերվեց 43-ամյա մի տղամարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կաթուցիչ` դեղնականաչավուն զանգվածով:
Դպրոցի փոխտնօրեն տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են: