04/09/2023 15:26
Ռուս գործընկերների հետ շատ բաց քննարկումներ ենք ունենում ու արտահայտում այն դժգոհությունները, որոնք կան. ԱԳ փոխնախարար
Հայաստանն ադեկվատ արձագանք է սպասել Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակում եղավ, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը:
Նա ասաց, թե ռուս գործընկերների հետ «շատ բաց» քննարկումներ են ունենում ու արտահայտում այն դժգոհությունները, որոնք կան։
Անդրադառնալով Լաչինի միջանցքին՝ ԱԳ փոխնախարարը պնդեց՝ Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը՝ միջանցքը պետք է բացվի։
«Ադրբեջանն ապակառուցողական քաղաքականություն է վարում, կարելի է ասել՝ արհամարհում է միջազգային հանրության շատ ուղիղ կոչեը, որ պետք է բացվի Լաչինի միջանքը։ Ադրբեջանի կողմից նման քայլերը մեզ հիմք են տալիս ունենալ կասկածներ, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում փորձում է էթնիկ զտումներ իրականացնել, իսկ նման պարագայում միջազգային հանրությունը շատ հստակ պարտավորություն ունի ցեղասպանությունների կանխարգելման կոնտեքստում», - նշեց նա։