04/09/2023 12:08
Բալթիկ ծովում կանցկացվեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմածովային զորավարժություններ
Բալթիկ ծովում կանցկացվեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմածովային զորավարժություններ։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։
Գերմանիայի ռազմածովային ուժերի հրամանատար Յան Քրիստիան Կաակը նշել է, որ ՆԱՏՕ-ն այս զորավարժություններով հստակ ազդանշան է ուղարկում Ռուսաստանին։
Զորավարժությունները կմեկնարկեն սեպտեմբերի 9-ին, կմասնակցեն 30 նավ և 3000 զինվորական, այդ թվում՝ Ֆինլանդիայից, որը վերջերս միացել է Հյուսիսատլանտյան դաշինքի շարքերը, և Շվեդիայից, որը դեռ ՆԱՏՕ-ի անդամ չէ։