04/09/2023 16:16
Դատախազությունն ուսումնասիրում է «ՔՊ-ն քարոզարշավի համար սպիտակ շապիկներով և ջինսե տաբատներով մարդկանց է հավաքագրում, որ 4000 դրամով 4 ժամ քայլեն» հրապարակումը
ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Ականատես» դիտորդական առաքելության հրապարակումը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավին քայլելու համար 1000 դրամով մասնակիցների է հավաքագրում։
Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեցին Գլխավոր դատախազությունից։
«Քաղաքացիական պայմանագիր»-ը 4000 դրամով հավաքագրում է մարդկանց, ովքեր 4 ժամ կմասնակցեն իշխող ուժի քարոզչությանը՝ Երևանի ավագանու ընտրություններում։ Այդ մասին հաղորդել է «Ականատես» դիտորդական առաքելությունը՝ ներկայացնելով նամակագրության օրինակներ, թե ինչպես է մարքեթինգային ընկերություններից մեկը քարոզչության ժամանակ քայլելու համար հավաքագրում մարդկանց։