05/09/2023 14:31
Իրաքում ՀՀ դեսպան է նշանակվել Սամվել Բալասանյանի որդին
Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին` գործարար Միսակ Բալասանյանը, Նիկոլ Փաշինյանի առաջարկով նշանակվել է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի հրամանագրից։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ մամուլը գրել էր այդ մասին, սակայն ԱԳՆ-ից Aysor.am-ին հայտնել էին, որ չեն կարող այդ մասով որևէ տեղեկություն հայտնել, քանի դեռ նախագահը համապատասխան հրամանագիրը չի ստորագրել: