05/09/2023 19:02
Ի՞նչ է ադրենալինային հոգնածությունը
Քիչ հավանական կարող է թվալ, բայց մշտական հոգնածության պատճառը կարող է լինել ադրենալինի պակասը:
Ադրենալինային հոգնածությունը հետաքրիր ախտրոշում է, սակայն սահմանված չէ որպես բժշկական ախտորոշում:
Մակերիկամային կամ ադրենալինային հոգնածություն արտահայտությունը կիրառում են այլընտրանքային բժշկությամբ զբաղվող որոշ մասնագետներ՝ որպես հետևյալ ախտանիշների հավաքական նկարագիր՝
անսովոր սաստիկ հոգնածության զգացում,
մարմնի անորոշ ցավեր կամ կոտրվածության զգացում,
դյուրագրգռություն,
ցածր արյան ճնշում (հիպոտենզիա),
քնի խանգարումներ,
մարսողական խանգարումներ,
աղի նկատմամբ հակում:
Մակերիկամները երիկամների վրա նստած զույգ ներզատական գեղձեր են, որոնք արտադրում են հորմոններ, այդ թվում՝ ադրենալին և նորադրենալին: Վերջիններս օրգանիզմը նախապատրաստում են սթրեսի դիմակայմանը:
Այլընտրանքային մասնագետը ձեզ կարող է խորհուրդ տալ սահմանափակել ալկոհոլի, թմրամիջոցների, սուրճի և ծխախոտի օգտագործումը, փոփոխել սննդակարգը, զբաղվել ֆիզիկական վարժանքներով և ապահովել բավարար քուն: Բնականաբար, թվարկված բոլոր այս գործոնները կարող են օգնել ինքնազգացողության բարելավմանը:
Որոշ դեպքերում կարող են առաջարկել նաև տարբեր հավելումների և վիտամինների ընդունում: Եթե անհանգստացած եք անբացատրելի հոգնածության և ուժասպառության զգացումներով, այցելեք բժշկի: Չի բացառվում, որ հոգնածության պատճառը լինի ոչ թե մակերիկամային անբավարարությունը, այլ նաև երկաթի պակասը, վահանաձև գեղձի գուծունեության ընկճումը և այլ վիճակներ:
Մակերիկամների գործունեության վրա ազդող այլ հիվանդություններից է մակերիկամային անբավարարությունը, որը կոչվում է Ադիսոնի հիվանդություն. կարող է ընթանալ հորմոնային անբավարարությամբ: Ադիսոնի հիվանդությունը հազավադեպ, սակայն ծանր հիվանդություն է:
Ադիսոնի հիվանդության ախտանիշներից են՝ ընհանուր թուլություն և հոգնածություն, անբացատրելի քաշի կորուստ, ցածր արյան ճնշում, գլխապտույտ, մազաթափություն և մաշկի գունազրկում:
Կան հոգնածություն պատճառող տարբեր պատճառներ, որոնցից են՝
աշխատանքի կամ ֆիզիկական ու մտավոր լարվածության չարաշահում,
ընտանեկան ծանրաբեռնված կյանք,
անբավարար քուն,
խիստ ցածր ֆիզիկական գործունեություն,
անառողջ սննդակարգ,
ալկոհոլի օգտագործում կամ չարաշահում,
հոգեկան առողջության խնդիրներ, օրինակ՝ տագնապային խանգարումներ և դեպրեսիա:
Կան նաև անբացատրելի թուլությամբ և հոգնածությամբ ուղեկցվող տարբեր ֆիզիկական հիվանդություններ, օրինակ՝
վահանաձև գեղձի խնդիրներ,
շաքարային դիաբետ (շաքարախտ),
ֆիբրոմիալգիա,
քրոնիկ հոգնածության համախտանիշ (միալգիկ էնցեֆալիտ),
քաղցկեղ,
սակավարյունություն (անեմիա),
երիկամային հիվանդություններ,
լյարդի հիվանդություններ (օրինակ՝ ցիռոզ),
վարակներ,
սրտանոթային հիվանդություններ,
ցրված սկլերոզ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն