05/09/2023 11:46
Թուրքիայի իշխանությունները սատարել և սատարում են ՀՀ դե-ֆակտո իշխանություններին՝ պահպանելու իրենց աթոռը. Արշավիր Ղարամյան
Արցախի ԱԱԾ նախկին ղեկավար Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայաստանի դե-ֆակտո վարչապետի փարիսեցիական հայտարարությունները հայ-ռուսական «աննախադեպ» հարաբերությունների մասին իրենց տխրահռչակ ավարտին հասան նշված անձի՝ իտալական «La Reppublica» պարբերականին տրված հարցազրույցով։
Դա իրենց վարած հակառուսական պատերազմի հրետանային նախապատրաստությունն էր, որից հաջորդեց դե-ֆակտո հանրային հեռուստատեսությամբ հակառուսական «հետևակի» գրոհը, իսկ այս ամենի բարձրակետը եղավ մի ինքնակոչ «ՆԱՏՕ-ական պաշտոնյայի» հրապարակավ կոչ հրավերը՝ «Նիկոլ Փաշինյա՛ն, կոչ եմ անում Հայաստանին անդամակցել ՆԱՏՕ-ին: ԱՄՆ նախագահ, պահպանե՛ք Հայաստանը»։