05/09/2023 10:33
Ընդհանրապես տրամաբանություն չկա այն հայտարարությունների մեջ, որ ՀՀ-ն հակառուսաստանյան գործիք է. ԱԺ փոխնախագահ
Ընդունված չէ անանուն աղբյուրներ մեկնաբանելը և ես չեմ մեկնաբանի դա, ես կարող եմ մեկնաբանել հանրայնորեն ասված մտքերը, «Հարցազրույց» հաղորդման ժամանակ, անդրադառնալով ռուսական մամուլում դիվանագիտական անանուն աղբյորի քննադատություններին, ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ռուբինյանը նշեց, որ ինքը կարող է մեկնաբանել ըննդիմության հնչեցրած թեզերը, որոնք գուցե կրկնվում են այդ անանունուն աղբյուրներում:
«Ընդհանրապես տրամաբանություն չկա այն հայտարարությունների մեջ, որ ՀՀ-ն հակառուսաստանյան գործիք է:Չկա որևէ փաստ դրա մասին վկյող և չի կարող լինել արժանահավատ վերլուծություն դրա մասին: ՀՀ-ն միշտ իրեն դուրս է դրել աշխարհաքաղաքական բախումներից, դա եղել է և՛ 2018 թվականից առաջ, և՛ հետո:ՀՀ-ին միշտ իր բոլոր դաշնակցային պարտավորությունները կատարել է»,-նշեց նա:
Ռուբինյանը սխալ պնդում է որակում այն, թե ՀՀ-ն ՀԱՊԿ դիտորդների փոխարեն ընտրել է ԵՄ դիտորդներին.«Ուզում եմ հիշեցնել, որ ԵՄ դիտորդների գալու վերաբերյալ քաղաքական որոշումը կայացվել է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում, և այդ պահի դրությամբ ՀԱՊԿ խաղաղապահների թեմա գոյություն չուներ, դրանից առաջ կարճաժամկետ առաքելություն ՀԱՊԿ-ից եկել՝ սեպտեմբերյան ագրեսիայից առաջ եկել, և գնացել էր: Այսինքն մեր առջև երբեք ընտրություն դրված չի եղել՝ ընտրել ԵՄ իտորդների, թե ՀԱՊԿ դիտորդները: ՀԱՊԿ դիտորդների թեման բացվել է ավելի ուշ, երբ արդեն քաղաքքական որոշում նկար ԵՄ դիտորդների վերաբերյալ: ՀԱՊԿ առաքելությունը չի մերժվել երբեք, մենք բազմիցս խոսել ենք այդ մասին: Որն է խնդիրը ՀԱՊԿ-ի արձագանքի հետ կապված: ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, ինչո՞ւ է դարձել դրա անդամ, որպեսզի քաղաքական կերպով անվտանգությունն ապահովի՝ Հայաստանի, այդ թվում նաև մյուս դաշնակիցների: Եվ երբ հարձակում է տեղի ունեցել ՀՀ-ի վրա, ՀՀ-ն իրավացիորեն ակնկալել է երկու բան՝ որ կֆիքսվի, որ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակում է եղել, այն կդատապարտվի և լավ կլիներ, որ աջակցություն էլ լիներ: Իմ նշած երեք կետերից ոչ ոք տեղի չի ունեցել»:
Դիտարկմանը, թե պատճառաբանվում է, որ սահմանները հստակ չեն, Ռուբինյանն արձագանքեց, որ դա սուտ պնդում է:
Անդրադառնալով ընդդիմության այն հայտարարություններին, թե պետք է չեղարկվեր պրահայան հանդիպումները, պատգամավորը նշեց.«Իսկ ինչ է եղել այդ հանդիպումներին: Ի դեպ, սա այն դեպքերից է, որ այդ պնդումն անում է ընդդիմությունը, այդ պնդումն անում է նաև ՌԴ ոչ անանուն աղբյուրը՝ տիկին Զախարովան; Եվ ես պետք է ասեմ: Նա պնդում էր արել, թե իբր Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը, ապօրինի շրջափակումը, արդյունք է Պրահայում տեղի ունեցած պայմանավորվածությունների և նույնն էլ ասում է ընդդիմությունը: Բայց պետք է մի քանի փաստ ֆիքսենք: Պրահայում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի վարչապետը արել են մի բան, որը նոր բան չէ՝ վերահաստատել են, որ կողմերը 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և դելիմիտացիան պետք է լինի այդ հիմքով: 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, երբ ստորագրվում էր, բոլոր երեք ստորագրողները՝ ՀՀ, Ադրբեջան, ՌԴ, շարունակում էին լինել Ալմաթայի հռչակագրի ստորագրող: Հետևաբար 2022 թվականի Պրահայում հանդիպումը, որը վերահաստատում էր 30 տարի առաջ ստորագրածը, ոչ մի կերպ չէր կարող ազդել և պատրվակ լինել նոյեմբերի 9-ի հայտարարությունների չկատարմանը:Իսկ թե ինչու է ընդդիմությունը դա ասում, արդարացնում նոյեմբերի 9-ի հայտարարության չկատարումը, գուշակեք ինքներդ»:
Դիտարկմանը, թե Պրահայից հետո ՀՀ-ն հայտարարեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, իսկ Ալմաթայում հակառակն էինք պնդում և տարբերությունն էական է, Ռուբինյանը նշեց.«Ալմաթայի էությունն այսպսին է, որ նախկին խորհրդային միության սահմանները դառնում են միջպետական սահմաններ: Կրկնում եմ, երբ որ ստորագրվում էր նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը ի դեպ չէր անդրադառնում էր ԼՂ-ի կարգավիճակին, ենթադրում էր, Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների հսկողության ներքո, այդ պահին Ալմաթայի հռչակագիրը ուժի մեջ էր բոլորի կողմերի համար: Հետևաբար պնդումը, թե Պրահայում Ալմաթիյի հռչակագիրը որևէ կերպ բան է փոխում նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, սխալ է: Բացի այս, ես մինչ այս պահը չեմ լսել որևէ հայտարարություն ո՛չ Ադրբեջանից, ո՛չ ՌԴ-ից, այն մասին, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն այլևս չի գործում: Եվ եթե մենք չենք լսել, դա նշանակում է, որ այդ դրությունները պետք է գործեն, քանի որ պարտավորությունները շարունակում են մնալ»: