05/09/2023 13:13
ՀԱՊԿ-ի շուրջ իրավիճակը շատ բարդ է. Վալերի Միցկևիչ
Իրավիճակն աշխարհում անկանխատեսելի է, սակայն ՀԱՊԿ երկրները պետք է պատրաստ լինեն միասին արձագանքել առաջացող սպառնալիքներին, հայտարարել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վալերի Միցկևիչը:
«Իրավիճակն աշխարհում անկանխատեսելի է, բայց մենք պետք է պատրաստ լինենք միասին արձագանքելու առաջացող սպառնալիքներին: Բելառուսի նախագահի նախաձեռնությունը՝ մշակելու ՀԱՊԿ հավաքական անվտանգության նոր ռազմավարություն մինչև 2035 թվականը ընկած ժամանակահատվածի համար, շատ արդիական է թվում»,- ասել է նա:
Միցկևիչը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ներկայումս ՀԱՊԿ-ի շուրջ իրավիճակը շատ բարդ է, և այն, ինչ տեղի է ունենում մասնակից երկրների սահմաններին, արդեն «ոչ թե պարզապես ուժի ցուցադրում է, այլ բացահայտ ռազմական պատրաստություն»: