05/09/2023 19:34
«Հակահարձակման» սկզբից ի վեր Ուկրաինայի զինված ուժերում մարդկային կորուստները գերազանցել են 66 հազարը․ ՌԴ ՊՆ
Վերջին շրջանում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 66 հազար մարդ և 7,6 հազար միավոր զենք, հայտարարել է ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն։
«Այսպես կոչված հակահարձակման սկզբից ի վեր հակառակորդի մարդկային կորուստները գերազանցել են 66 000-ը, ոչնչացվել է 7 600 միավոր զենք»,- ասել է Շոյգուն՝ ՌԴ ՊՆ հրամկազմի մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ։
«Ուկրաինայի զինված ուժերը ոչ մի ուղղությամբ չեն իրականացրել իրենց առջև դրված խնդիրները, փորձելով քողարկել հակահարձակման ձախողումը, նրանք գրոհներ են իրականացնում քաղաքացիական օբյեկտների վրա և այդ ահաբեկչական գործողությունները հռչակում «ռազմական հաղթանակներ»,- հավելել է Շոյգուն։
ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն հայտարարել է նաև, որ մեկ ամսվա ընթացքում ոչնչացվել է 159 HIMARS հրթիռ, 1 000-ից ավելի ԱԹՍ, 13 թևավոր հրթիռ։