05/09/2023 20:10
Սենիկ Սերոբյանը՝ խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնության չեմպիոն
Հունահռոմեական ըմբիշ Սենիկ Սերոբյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվող աշխարհի մեծահասակների խուլերի առաջնությունում հունահռոմեական ոճում նվաճել է ոսկե մեդալ՝ արդեն երրորդ անգամ աշխարհի առաջնության մրցաբեմում ծածանելով հայկական եռագույնը։
Սենիկ Սերոբյանը 55 կգ քաշային կարգում մեկը մյուսի հետևից հաղթանակներ է տարել Թուրքիայի (13:5), Ուկրաինայի (14:4), Ղազախստանի (8:0), Իրանի (13։6) և Բուլղարիայի (9։0) ներկայացուցիչների նկատմամբ։
Նա երրորդ անգամ հռչակվել է աշխարհի չեմպիոն:
Սենիկ Սերոբյանը նաև Սուրդօլիմպիկ խաղերի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի հնգակի փոխչեմպիոն։