05/09/2023 12:31
Եկեք մի ժամ իմ կողքին էս արևի տակ նստեք, իմացեք մեր վիճակն ինչպիսին ա. արցախցի կինը բարկացել է (Տեսանյութ)
Արցախցի կինը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասում է, որ Արցախում իրենք պայքարում են, որպեսզի իրենց ուզածին հասնեն և նորից հաղթանակներ տոնեն:
«Բայց մի բան եմ ուզում ձեզ խնդրեմ: Ուրեմն համախմբվենք, բոլորս մի տեղ նստենք, պայքարը շարունակենք: Այնքան եմ ջղայանացած, որ էստեղ եմ դա ասում: Դա նաև վերաբերում է մեր ստեփանակերտցիներին: Եթե ձեզ հետաքրքիր է, եկեք մի ժամ իմ կողքին էս արևի տակ նստեք, իմացեք մեր կարգավիճակն ինչպես է, այստեղ վիճակն ինչպես է», - ասում է կինը: