06/09/2023 10:32
Հրաժարվեք քաղաքային խնդիրներով քարոզարշավ իրականացնելուց. Սուրեն Պետրոսյանը դիմում է ընդդիմադիրներին (տեսանյութ)
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը կոչով դիմում է ընտրություններին մասնակցող և ընդդիմադիր դիրքավորված բոլոր ուժերին:
«Մեր իրականությունն անճանաչելիորեն փոխվել է՝ շրջափակված Արցախ, ցեղասպանության վտանգի առաջ կանգնած 120 հազար արցախցիներ, ամեն վայրկյան կազմաքանդվող պետականություն, վերջնականապես փլուզվող ֆիզիկական ու հոգևոր անվտանգություն, հասարակության մոտ առկա համատարած անզորության, վախի, նվաստացման և հուսահատության և, որ ամենավտանգավորն է, ապագայի նկատմամբ հավատի իսպառ բաակայություն։ Սա այն իրականությունն է, որում ապրում ենք բոլորս, սակայն կա նաև իշխանության կողմից ներկայացվող իրականությունը, համաձայն որի՝ բոլորս ապրում ենք մեր բնականոն կյանքով, անհոգ ու անվտանգ»,- նշել է Պետրոսյանը։
Նա կոչ է անում ամբողջությամբ հրաժարվել քաղաքային խնդիրներով քարոզարշավ իրականացնելուց ու ձևավորել նոր օրակարգ։
«Արթնացրեք պայքարի ցանկությունն ու կամքը, արթնացրեք հավատը վաղվա օրվա նկատմամբ, սա է միակ օրակարգը, որը կարող է հիմք դառնալ գալիք փոփխությունների, հետևաբար, խնդրում եմ ամբողջությամբ հրաժարվել քաղաքային խնդիրներով քարոզարշավ իրականացնելու խիստ իշխանական օրակարգից, հնարավոր չէ լինել ընդդիմադիր ու գործել իշխանության օրակարգում», - հայտարարել է Սուրեն Պետրոսյանը։