06/09/2023 18:28
CRISPR. Ի՞նչ կտա գեների «խմբագրման» նոր տեխնոլոգիան
Շատ մեծ թվով հիվանդություններ կապված են մարդու գենետիկ կոդի խանգարումների հետ՝ սկսած բնածին հիվանդություններից մինչև քաղցկեղ կամ դիաբետի հակում: Սակայն հնարավոր է, որ ապագայում գենետիկական գործոնն այդքան ճակատագրական հանգամանք չլինի։ Արդեն այսօր ակտիվ հետազոտություններ են ընթանում CRISPR տեխնոլոգիայի վրա, որը, ըստ ամենալավատեսական կարծիքների, կարող է սկսել կիրառվել բժշկության մեջ` արդեն հաջորդ տարվանից։
Clustered Regularly Interspersed Short Palindromic Repeats, կարճ CRISPR-ը, գենոմի խմբագրման տեխնոլոգիա է, որը կտրում է ԴՆԹ-ի հաջորդականությունները ՝ հեռացնելով հինը կամ տեղադրելով նորը: Տեխնոլոգիան կարող է օգտագործվել նաև գեները «միացնելու» կամ «անջատելու» համար՝ առանց դրանց հաջորդականությունը խախտելու։
Գենետիկ հիվանդությունների բուժման այս մեթոդը «շոշափվել» է բակտերիաների մեջ: Գեները խմբագրելու ունակությունն արդեն ապացուցվել է բույսերի, կենդանիների և մարդու հյուսվածքների վրա կատարված փորձերի ժամանակ։
CRISPR տեխնոլոգիան, կատարելագործվելու դեպքում, կդառնա ավելի ճշգրիտ և անվտանգ: Չնայած գենետիկական խմբագրումը շատ ավելի հուսալի է, քան դասական բուժումը, այնուամենայնիվ, այն դեռ այնքան էլ ճշգրիտ չէ: Գենի հատումը հաճախ չի ընթանում ըստ պլանի, ինչը հանգեցնում է անսպասելի մուտացիաների: Այս խնդիրը լուծել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները։ Նրանք մշակել են CRISPR-ի նոր տարբերակ, որը կոչվում է PASTE:
Այն օգտագործվում է ԴՆԹ-ի մեծ հատվածները փոխարինելու համար և շրջանցում է գենետիկ կոդի անցանկալի փոփոխությունները:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն