06/09/2023 22:44
Նոր դեղամիջոց հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիայի բուժման համար
Հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիան սրտի հիվանդություն է, որը բնութագրվում է օրգանի մկանների խտացմամբ: Այս ախտորոշմամբ հիվանդները շնչառության, առիթմիայի խնդիր ունեն, տառապում են կրծքավանդակի ցավից: Այս պայմանի ստանդարտ բուժումը մինչև այս տարի եղել է ախտանիշային համակցված դեղորայքային թերապիան՝ բետա-բլոկլերների, հակաառիթմիկ դեղամիջոցների և ախտանիշները թեթևացնող այլ դեղամիջոցների համակցություն:
Անցյալ տարվա սկզբին հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիա ախտորոշված հիվանդների համար հայտնվեց բուժման նոր տարբերակ՝ Mavacamten դեղամիջոցը, որը երկար տարիների ընթացքում միակն է, որը դրական առաջընթաց է ցույց տվել հիվանդության բուժման գործում:
Այս դեղը գործում է հենց հիվանդության պատճառի վրա՝ նվազեցնում է գենետիկ մուտացիաների հետևանքով առաջացած մկանների աննորմալ կծկումները: Սա թույլ է տալիս վերացնել ախտանիշները, բարելավել հիվանդի ֆիզիկական և սոցիալական գործունեությունը և նրա կյանքի որակը՝ հնարավորություն տալով խուսափել չափազանց շատ դեղամիջոցներ ընդունելուց և անցանկալի կողմնակի ազդեցություններից:
Դեղամիջոցը պետք է նշանակվի միմիայն բժշկի կողմից և հետագա ընթացքը ևս պետք է վերահսկի բժիշկը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն